Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԵԽԽՎ նստաշրջան Ստրասբուրգում

ԵԽԽՎ նստաշրջան Ստրասբուրգում
20.04.2015 | 14:32

Այսօր Ստրասբուրգում աշխատանքներն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Նախատեսված են քննարկումներ «Իսլամական պետության» իրականացրած զանգվածային սպանությունների վերաբերյալ՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Նստաշրջանի ժամանակ իր տարեկան գործունեության վերաբերյալ զեկույց պետք է ներկայացնի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը: Հանձնակատարը անցյալ տարի այցելել էր նաև Հայաստան, զեկույցում ավելի ուշ ներառել էր քննադատական գնահատականներ՝ Շանթ Հարությունյանին և ընկերներին բանտերում պահելու, նրա անչափահաս որդու նկատմամբ քրեական հետապնդման, Հայաստանի արդարադատության համակարգի, բանակում, ոստիկանությունում արձանագրվող ապօրինությունների մասին: Ռուսաստանի համար Վեհաժողովի նստաշրջանն ուշագրավ է պատժամիջոցների շարունակության հարցի տեսանկյունից: Ոուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցին անդրադարձ կարող է լինել չորեքշաբթի օրը:
Վեհաժողովի մշտադիտարկման հանձնաժողովի ներկայացուցիչ Շտեֆան Շեննախը հայտարարել է, որ «գրեթե 100-տոկոսանոց համոզմունքով կարելի է ասել, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու հարց չի լինի»:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ